Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար կացության պահանջը կրճատվում է մինչև 5 տարի
Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններ են կատարվել։ Վրաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվելիք հարցերից մեկը Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններն էին։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նշել է, որ փոփոխությունների նպատակը արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիության ստանալու գործընթացի պարզեցումն է։ Մասնավորապես․
Հնարավոր է դառնում անսահմանափակ քանակով հանձնել վրաց լեզվի թեստը, (հանձնելու դեպքում ժամկետը 1 տարի է)։
Վրաց լեզվի թեստը պետք է հանձնել նախքան քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելը։
Վրաստանի քաղաքացիության մերժում ստանալուց հետո դիմումը կրկին հնարավոր կլինի ներկայացնել 6 ամիս անց, ոչ թե` մեկ տարի անց։
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կրճատվում է մինչև 5 տարի։ aliq.ge