Բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով փչանում են Նինոծմինդա քաղաքի փողցներում տեղադրված աղբարկղերը

Բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով փչանում են Նինոծմինդա քաղաքի փողցներում տեղադրված աղբարկղերը

Պլաստիկ աղբարկղերը այրված են, իսկ երկաթյաները՝ ջարդված: Ահա այսպիսին է իրավիճակը նեկայումս Նինոծմինդա քաղաքի մի շարք փողոցներում:

Երբեմն բնակիչները իրենց իսկ անփույթ վերաբերմունքի հետևանքով պատճառ են դառնում ինչպես իրենց, այնպես էլ մունիցիպալիտետի սեփականությունը փչացնելու համար: Նինոծմինդայում արդեն երրորդ պլաստիկ աղբարկղն է այրվել բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը, բնակիչները իրենց վառարանների տաք մոխիրը լցնեւմ են պլաստիկ աղբարկղերի մեջ, որի հետևանքով վերջիններս այրվում են: Սա արդեն երրորդ դեպքն է: Բացի այդ նրա խոսքով՝ փողոցների եզրերին տեղադրված երկաթյա աղբարկղերը ջարդվում են, քանի որ շատ մարդիկ մեքենաները անփույթ են վարում՝ վրաերթ կատարելով նրանց վրա:

Բնակիչները բողոքում են կոմունալ ծառայության աշխատանքից, բայց արի ու տես որ հենց բնակիչներն իրենք են մեղավոր վերջինիս վատ աշխատանքի համար՝ ոչ միայն չաջակցելով կոմունալ ծառայությանը, այլ վնաս հասցնելով նրա աշխատանքին:

Մանրամասների մասին լսեք մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting