ՆԳ նախարարության աշխատակիցները վերջին շրջանում ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք։ Ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 15 անձ, հայտնում է ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում է երեքից յոթ տարի ազատազրկմամբ։
«ՆԳ նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով բաժնի ծառայողների և նույն գլխավոր բաժնի հետախուզման բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ որոնողական-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1980 թ. ծնված Գ.Գ.-ն: Նրա բնակության վայրի խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց հանել են ավտոմատ հրազեն, խլացուցիչ, դնչկալ և 23 պարկուճ։
Թբիլիսիի գլխավոր քննչական բաժնի եւ գլխավոր հետախուզական բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում, ապօրինի հրազեն գնել-պահելու-կրելու մեղադրանքով ձերբակալվել է 2000 թվականին ծնված Մ.Կ.-ն: Նրա անձնական խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց հանել են հրաձգային ատրճանակ, դնչկալ և 16 պարկուճ։
Ոստիկանության Գուրիայի բաժնի Օզուրգեթիի շրջանային բաժնի ծառայողները ձերբակալել են 1964 թ.-ին ծնված Կ.Բ.-ին: Ձերբակալության ժամանակ նրա տանը հայտնաբերվել է 2 հրազեն, 4 փամփուշտ և 35 պարկուճ։
Ոստիկանության Քվեմո Քարթլիի բաժնի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2004 թվականին ծնված Ա.Մ.-ին: Մեղադրյալի անձնական խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց հայտնաբերել են հրաձգային ատրճանակ և 5 պարկուճ։
Աջարիայի ոստիկանության բաժնի Բաթումիի քաղաքային բաժնի ծառայողները ձերբակալել են 1991 թվականին ծնված, նախկինում դատված Ն.Ա.-ին: Բնակարանի խուզարկության արդյունքում որպես ապացույց վերցվել է ավտոմատ հրազեն և 30 պարկուճ։
Ոստիկանության Կախեթիի բաժնի Սագարեջոյի, Ղվարելիի և Գուրջաանիի շրջանային բաժանմունքների աշխատակիցները տարբեր ժամանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են երեք անձի։ 1993 թվականին ծնված Ն.Ս.-ի տունը և օժանդակ պահեստները խուզարկությամբ որպես ապացույց հանել են ձեռքի 4 նռնակ և 5 պայթուցիկ նյութ։ 1991 թվականին ծնված Վ.Օ.-ի տան խուզարկությամբ որպես ապացույց առգրավվել է ավտոմատ հրազեն։ Իսկ 1967 թվականին ծնված Գ.Ն.-ի բնակության վայրում խուզարկությամբ ոստիկանները հանել են սղոցված որսորդական հրացան և 5 պարկուճ։
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության Իմերեթիի, Ցագերիի, Թերջոլաի, Զեստափոնիի շրջանային բաժանմունքների և Քութայիսիի քաղաքային բաժնի աշխատակիցները տարբեր ժամանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 4 անձի։ 1979 թվականին ծնված, նախկինում դատված Ն.Օ.-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սղոցված ինքնաձիգ։ ծնված Թ.Մ.-ի բնակության վայրում խուզարկությամբ որպես ապացույց ոստիկանները հանել են ավտոմատ հրազեն, 5 փամփուշտ, 200 փամփուշտ և ձեռքի նռնակ։ Մ.Մ.-ի բնակության վայրի խուզարկության արդյունքում որպես ապացույց հայտնաբերվել է սղոցված որսորդական հրացան, հրաձգային ատրճանակ և 40 պարկուճ։ Իսկ 1983 թվականին ծնված Կ.Ու.-ի տան խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց հայտնաբերել են՝ «Մաուզեր» և «Մակարով» համակարգերի ատրճանակներ, 2 փամփուշտ, 5 պարկուճ և 5 պարկուճ-դետոնատոր։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»,- նշվում է տեղեկատվության մեջ։ 1tv.ge