
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 7-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների գյուղերում:
Ժամը 11:00-18:00 – հոսանք չի լինելու Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո, Չամդուրա, Կիրովական, Մուրջախեթ, Չունչխա, Մաջադիա գյուղերում:
Իսկ ժամը 13:30-ից 18:30-ը` Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ գյուղերում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: tv9news.ge