Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունվարի 17-21-ը կմասնակցի զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին և Համաշխարհային տնտեսական ֆորումին:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Գիորգի Կվիրիկաշվիլիի աշխատանքային այցը Իսպանիա կմեկնարկի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության քարտուղար Թայեբ Ռիֆիայի հետ հանդիպումով: Նախատեսված է նաև հանդիպումներ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի և Իսպանիայի թագավորության կառավարության ղեկավար Մարիանո Ռախոիայի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը, պատվիրակության հետ միասին կմասնակցի Զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին: Վրաստանի պատվիրակության կազմի մեջ կլինեն երկրի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան:
Գիորգի Կվիրիկաշվիլին Մադրիդից կուղևորվի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային ֆորումին:
www.aliq.ge