
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին:
Ի դեպ, 2022-2023 ուսումնական տարին արդեն իսկ ավարտել են 1-ին և 12-րդ դասարանցիները: 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտել են մայիսի 1-ին, իսկ 1-ին դասարանցիների արձակուրդն սկսվել է մայիսի 25-ին:
Հիշեցնենք, որ 2022-2023 ուսումնական տարին մեկնարկել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: aliq.ge