Հանդիպումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդների հետ Սակրեբուլոյին կից Գենդերային խորհրդի կողմից

Հանդիպումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդների հետ Սակրեբուլոյին կից Գենդերային խորհրդի կողմից

Գենդերային խորհուրդը հանդիպումներ է ունենում Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդների հետ։ Խորհուրդը գործում է արդեն մի քանի տարի և բաղկացած է Նինոծմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և զբոսաշրջության հարցերով տեղակալներից ու աշխատակիցներից։

Գենդերային խորհրդի ներկայացուցիչները պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի հետ այցելում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր, որտեղ հանդիպումներ են ունենում երիտասարդների հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռը, ընտանեկան բռնությունը, բյուջետավորումը, ապագայի տեսլականները և գյուղի խնդիրները:

«Մենք խրախուսում ենք երիտասարդներին ակտիվ լինել այս հանդիպումներին և փորձել նրանց ներգրավել քաղաքապետարանի կյանքում, ինչպես նաև լսել նրանց առաջարկները բյուջեի ձևավորման ժամանակ»,- ասում է գենդերային խորհրդի ներկայացուցիչը։

Երիտասարդների հիմնական պահանջներն են՝ ազատ ժամանակ անցկացնելու վայրերը, առաջադեմ տեխնոլոգիաներով ժամանակակից գրադարանները, մանկապարտեզներն ու մարզադահլիճները։ Այս բոլոր պահանջները հաշվի է առնվում գենդերային խորհրդի կողմից, և, նախագահ Վահան Արոյանի խոսքով, դրանք հաշվի կառնվեն հաջորդ տարվա բյուջեն կազմելիս։ Երիտասարդները մեր ապագան են, և մենք ապագա կերտելիս պետք է հաշվի առնենք նրանց հայացքները։

Երիտասարդների խոսքով՝ հանդիպումը հետաքրքիր է անցել, և իրենք ցանկանում են, որ նման հանդիպումները շարունակվեն։

Radio NOR · Встречи с молодежью в Ниноцминдском муниципалитете, проводимые Гендерным советом при сакребуло