«Սայաթ Նովա» երգի համույթի ձեռքբերումները Հայաստանի եւ Վրաստանի փառատոններում

«Սայաթ Նովա» երգի համույթի ձեռքբերումները Հայաստանի եւ Վրաստանի փառատոններում

Մայիսի 23 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի ստուդիան, ղեկավար Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ մասնակցեցին Երեւանում Խաչատուր Ավետիսյանի անվան արվեստի համահայկական 3 -րդ «Art Music» միջազգային փառատոնին:

Հայաստանից բազմաթիվ ձեռքբերումներով վերադառնալուց հետո հունիսի 3 -ին, «Սայաթ Նովա» երգի համույթը մասնակցել է նաեւ Թբիլիսիում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ «Խաղաղություն երեխաներին» խորագրով փառատոնին:

Հայաստան Իսպիրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Երեւանում մեր երեխաները հրաշալի ելույթ ունեցան, 14 աշակերտներից 7 -ը զբաղեցրեցին 3 -րդ հորիզոնականը, իսկ 2 աշակերտ գրավեցին 2 -րդ տեղը: Թբիլիսիում ներկայացանք թվով 8 երգիչներով, որտեղ նույնպես հնչեց ազգագրական, ժողովրդական եւ վրացական երգեր: Այստեղ մեր թիմը արժանացավ 1 -ին հորիզոնականին»:

Իսպիրայնը նաեւ խոսեց Բուլղարիա մեկնելու եւ հետագա փառատոնների մասին:

Նշենք, որ երեխաներին սնունդը ապահովել էր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը իսկ մնացած ծախսերը հոգացել են ծնողները:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հայաստան Իսպիրյան