Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սոցիալական ապահովության գործակալության կողմից տրվեց սառնարան Եփրեմովկա գյուղից Հայաստան Նանայանի ընտանիքին:
Հիշեցնենք, որ 2015 թվականից Սոցիալական ապահովության գործակալությունում գործում է նյութական օգնության տրամադրման ծրագիր սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներին:
Այս ծրագրով նախատեսված ամենամսյա սոցիալական օգնությունից օգտվել կարող են այն բազմազավակ ընտանիքները, որոնք ունեն անչափահաս, ինչպես նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաներ: Սոցիալական օգնության համար դիմելիս դիմումի մեջ անհրաժեշտ է նշել, թե ընտանիքի ինչ կարիքներ ունի:
Անաիտ Զալալյան