
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը երթևեկությունը կընթանա 39 գոտիներով, հունիսի 7-ին լրագրողներին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
Նրա խոսքով՝ դա կապահովի բեռնատարների բնականոն ընթացքը։
«ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարականով՝ Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կսկսվի երթևեկությունը 39 երթևեկելի գոտիներով»,- ասել է նա։
Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կավարտվեն վարչական գրասենյակային շենքերի կառուցման և կանաչապատման աշխատանքները։ shantnews.am