
Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղիների վիրահատության է ենթարկվել Հռոմի Gemelli հիվանդանոցում, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը:
Վատիկանը հայտնել է, որ վիրահատությունը տեւել է երեք ժամ եւ անցել առանց բարդությունների։ Պոնտիֆիկոսը գտնվում էր ընդհանուր անզգայացման տակ։
Սպասվում է, որ նա եւս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում։ Այս կապակցությամբ բոլոր պապական լսումները մինչև հունիսի 18-ը չեղարկվել են։
2021 թվականին բորբոքման պատճառով հեռացրել էին նրա աղիներից 33 սմ։ shantnews.am