Ինչու՞ է հիմա պարզեցվում Վրաստանի քաղաքացիություն ստանալը

Ինչու՞ է հիմա պարզեցվում Վրաստանի քաղաքացիություն ստանալը

Ընդդիմության մտավախությունները և արդարադատության նախարարության արձագանքը

Որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ սպառնալիք են տեսել արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու կառավարության նախաձեռնության մեջ։

Նախատեսվող նորամուծության մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Իսկ մինչ այդ «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում փոփոխությունների համապատասխան նախագիծը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության նիստում քննարկել են նախարարների կաբինետի անդամները։

Դեռևս 2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ հայտնվեց մի գրառում, ըստ որի՝ պետությունը պարտավոր է հոգ տանել արտերկրում ապրող հայրենակիցների հայրենիքի հետ սերտ կապերի պահպանման և զարգացման մասին։

Բրեգաձեի խոսքով, հենց այդ հիմքով և հաշվի առնելով սփյուռքի խնդրանքը, որոշում է կայացվել հնարավորինս պարզեցնել արտերկրում ապրող հայրենակիցների քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը։

Ընդդիմությունը մտավախություն ունի

Սակայն այս փաստարկներն անհամոզիչ են եղել ընդդիմության մի մասի համար։ Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավոր Բեկա Լիլուաշվիլին չի բացառում, որ Վրաստանի քաղաքացիության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու համար իշխող «Վրացական երազանք» «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նպատակ ունի 2024 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայներ, հատկապես՝ ռուսաստանի քաղաքացիներից:

«Ցավոք սրտի, սա շատ նման է նախընտրական քայլին, և ես դեռ չեմ ուզում հստակ արտահայտել այդ կասկածները և փաստարկներ բերել, բայց եթե այդպես է, ապա սա չափազանց ծանր իրողություն է, նկատի ունեմ, որ այս քայլը կատարվել է Ռուսաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ընտրություններին»,– ասել է Լիլուաշվիլին։

Իսկ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան կարծում է, որ իշխող կուսակցությունն ամեն ինչ անում է իշխանությունը պահպանելու համար։

«Առանց այս ռեժիմից ձերբազատվելու՝ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների: Այս ռեժիմը կասկածվում է բոլոր ոլորտներում Վրաստանի ազգային շահերի դեմ գործելու մեջ: Երբ նրանք պետք է պահպանեն իրենց իշխանությունը, նրանք ամեն ինչ անում են դրա համար»,- ասել է Բոկերիան:

Արդարադատության նախարարության ղեկավարի պատասխանն ու պարզաբանումը

Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավարը պատասխանել է ընդդիմության քննադատությանը: Ինչպես գրել է Բրեգաձեն սոցցանցի իր էջում, մարգինալ արմատական ​​ընդդիմությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը և խեղաթյուրել արտերկրում ապրող տասնյակ հազարավոր հայրենակիցների համար շահավետ նախաձեռնությունը, որի նպատակն է պարզեցնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը և ներկայացնել այն իբր դա հակասում է երկրի շահերին։

«Կարծում եմ, եզրակացությունը պարզ է, քաղաքականության մեջ պարտվածները թշնամական են անվանում հայրենակիցների նկատմամբ հոգատարությունը և միջազգային պարտավորությունների կատարումը, ինչը ծառայում է Սահմանադրությամբ սահմանված նպատակներին, որոնք վրաց ժողովուրդը հայտարարել է աշխարհին»,- գրել է Բրեգաձեն։

Բնակչությանը պատշաճ իրազեկելու համար անհրաժեշտ է «դաշտը մաքրել ապատեղեկատվությունից, ասել ճշմարտությունը և հանրությանը ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն այս օրինագծի վերաբերյալ»,- ասել է նախարարը։

Ինչպես պարզաբանել է Արդարադատության նախարարության ղեկավարը, փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիություն ստանալ ցանկացողները մինչև Քաղաքացիական ծառայությունների զարգացման գործակալություն քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելը քննություն կհանձնեն, և դա կարելի է անել անսահմանափակ քանակությամբ։ Քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կսկսվի միայն քննությունը դրական հանձնելուց հետո։

Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերին։ Օրենսդիր մարմին կանցնեն այն կուսակցությունները, որոնք կհավաքեն ձայների առնվազն 5 տոկոսը։ Միևնույն ժամանակ, խորհրդարանում մեծամասնություն ստանալու և այդպիսով իշխանությունը միայնակ ձևավորելու իրավունք ստանալու համար կուսակցությունը պետք է շահի քվեարկության եկած ընտրողների կեսից ավելիի ձայները։

Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ առայժմ պատնեշը հաղթահարելու հնարավորություն ունեն միայն «Վրացական երազանքը» և գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը»։ Բոլոր դեպքերում այս կուսակցությունների միջև անջրպետը զգալի է հօգուտ «Վրացական երազանքի», սակայն միայն մեկ ուսումնասիրություն է ցույց տալիս, որ ներկայիս իշխող կուսակցությունն այս անգամ կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն։