Հինգշաբթի օրը՝ հունիսի 8-ին, հանրապետությունում մեկնարկել է առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը, որը կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Գրանցումը կատարվում է register.emis.ge կայքում։
Գրանցված երեխայի վերաբերյալ փաստաթղթերը ծնողները կարող են տրամադրել հունիսի 26-ից հուլիսի 12-ը ներառյալ։ Եթե փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրվեն, երեխայի գրանցումն ինքնաբերաբար կդադարեցվի:
Գրանցման չորրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 17-ից 28-ը ներառյալ։ Այն ուղղակիորեն վերաբերում է թափուր տեղեր ունեցող դպրոցներին։ Այս ընթացքում կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր չեն կարողացել դա անել նախորդ փուլերում։
Գրանցվելուց հետո ծնողները պետք է դպրոցներին տրամադրեն հետևյալ փաստաթղթերը՝ աշակերտի օրինական ներկայացուցչի դիմում, ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճեններ և երեխայի ծննդյան վկայական:
Նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին, որպեսզի երեխաներին դպրոցներ ընդունելու գործընթացը սահուն լինի։
Հիշեցնենք, որ խորհրդարանը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխության նախագծին, ըստ որի՝ մինչև 6 տարեկան երեխաները կարող են հաճախել դպրոց։
Այսինքն՝ դպրոց ընդունվելու տարիքը մնում է 6 տարեկանը, սակայն ծնողները, ցանկության դեպքում, կկարողանան առաջին դասարան ուղարկել երեխային, որը 6 տարեկան է դառնում մինչև նույն թվականի նոյեմբերի 1-ը։
Վրաստանում մինչեւ 2014 թվականը երեխաները դպրոց էին ընդունվում 5 տարեկանից։ Սակայն 2014թ.-ին առաջին դասարան ընդունվելու տարիքը հասցվեց մինչև 6 լրիվ տարի:
Ծնողների խնդրանքով 2022 թվականից մեկ ամսով բարձրացվել է դպրոց ընդունվելու տարիքը, և դպրոց են ընդունվել մինչև հոկտեմբերի 15-ը ծնված 5 տարեկան երեխաները։ 2023 թվականի մայիսի սկզբին վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։