Մենք ապրում ենք ավելի վտանգավոր աշխարհում, հարեւանությամբ ունենք Ռուսաստանը, որը պատրաստ է ռազմական ուժ կիրառել իր հարևանների դեմ, որը սկսվել է 2008 թվականին Վրաստանից, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ըստ էության, նախագահ Պուտինն իրականում վախենում է ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ ազատ ժողովրդավարական հասարակություններից, որոնք խաթարում են նրա իշխանությունը Մոսկվայում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու նա չի ցանկանում տեսնել հաջողակ, ազատ, անկախ, ժողովրդավարական Ուկրաինա, քանի որ դա իսկապես կասկածի տակ է դնում նրա գաղափարը, թե ինչպես կառավարել և մնալ իշխանության Ռուսաստանում»,- ասել է Ստոլտենբերգը։