Ուժեղ քամին ու անձրեւը խնդիրներ են ստեղծել Լագոդեխի մունիցիպալիտետում։ Արգելոցի տարածքում քամուց արմատախիլ արված ծառն ընկել է շենքի՝ այցելուների կենտրոնի վրա և վնասել տանիքի, առաստաղի և գույքի մի մասը։
Առատ տեղումները հեղեղել են մի քանի գյուղերի բնակելի տների առաջին հարկերն ու նկուղները։ Վնասված են նաև մեքենաներ։
Արմատախիլ եղած ծառերի պատճառով, մի քանի ժամով հետաձգվել է տրանսպորտի շարժումը կենտրոնական մայրուղով Լագոդեխի ուղղությամբ։ Վնասված են էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով մինչև 7000 բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում։
Լագոդեխիի քաղաքապետարանից հայտնում են, որ վնասի ստույգ չափի մասին տեղեկությունը կհայտնեն ավելի ուշ։
Տարերային աղետ է տեղացել Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելիի մունիցիպալիտետի Գավազ գյուղում: Տեղի ունեցած հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:
Հհունիսի 6-ին տեղացած հորդառատ անձրևից վարարած Փատմասուրի գետը դուրս է եկել հունից և հեղեղել գյուղի ճանապարհներն ու տների մի մասը։ Տեղեկությունների համաձայն, անկել են ընտանի թռչուններ և կենդանիներ, վնասվել են տների կահույքը և կենցաղային տեխնիկան։tv9news.ge