18-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել անցակետում. Վրաստանի ՊՆ

18-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել անցակետում. Վրաստանի ՊՆ

Ռազմական ոստիկանության դեպարտամենտը հետաքննում է զորամասերից մեկում զոհված Վրաստանի պաշտպանության ուժերի անդամ Յուսիֆ Նասիբովի մահվան դեպքը, ասվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Քննությամբ պարզվել է, որ 18-ամյա զինծառայողը շուրջօրյա հերթապահություն է իրականացրել և իր հետ ունեցել է ծառայողական զենք։ Նրա մարմինը հայտնաբերվել է անցակետի մոտ այն բանից հետո, երբ նրանք կրակոցի ձայն են լսել։

Նախնական տվյալներով՝ վերքը, որի հետեւանքով զինծառայողը մահացել է, արձանագրվել է կզակի հատվածում։

Այս փուլում ՊՆ ռազմական ոստիկանության վարչության հետաքննությունը շարունակվում է «ինքնասպանության դրդում» հոդվածով։

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին: