18-ամյա ժամկետային զինծառայողի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին

18-ամյա ժամկետային զինծառայողի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին

լուսանկարը՝ արխիվից

Ընտանիքը չի հավատում ժամկետային զինծառայող 18-ամյա Յուսուբ Նասիբովի ինքնասպանությանը. Նա մահացել է զորամասերից մեկում։ Հունիսի 8-ին, ուշ գիշերին, Նասիբովի հարազատները հավաքվել էին զորամասում և պահանջում էին իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ըստ ՊՆ-ի՝ հունիսի 8-ին Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել զորամասերից մեկում ծառայած շարքային Յուսիֆ Նասիբովի (ծնված 2005 թ.) մահվան փաստով։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է ինքնասպանության դրդում։

Նախարարությունից հայտնում են, որ դեպքի առթիվ իրականացված քննությամբ պարզվել է, որ զինծառայողը հերթապահել է իր անվամբ գրանցված ծառայողական զենքով. Կրակոցների հնչումից հետո զինվորականները ստուգել են դիրքը և Նասիբովին հայտնաբերել մահացած։

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է։