Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական մայրուղին աստիճանաբար քանդվում է. Ֆոտո

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական մայրուղին աստիճանաբար քանդվում է. Ֆոտո

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացվել է 2022 թվականին:

Սակայն այս տարի կենտրոնական մայրուղին տեղ-տեղ սկսել է քանդվել եւ ճանապարհին գոյացել են փոսեր որոնք խանգարում են մեքենաների երթեւեկությանը: Այս ճանապարհով անցնում են ինչպես ծանր բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմեքենաներ: Սա Նինոծմինդայից դեպի Բավրա (Հայաստան) տանող հիմնական ճանապարհն է:

Արդյոք նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ կենտրոնական ճանապարհին թե՞ ոչ, այս հարցի շուրջ փորձեցինք կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ: Սակայն բազմաթիվ փորձերից հետո մեր զանգերին չպատասխանեցին:

NOR ռադիոկայանը ավելի ուշ նորից կփորձի կապ հաստատել Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հետ եւ նյութը կթարմացվի:

Կարդացեք նաեւ՝