
Մոտ 12 ժամ տեւած որոնումներից հետո Ասպինձայում կորած աղջկան գտել են: Փրկարարները, ջրասուզակները, բնակիչները հունիսի 9-ից որոնում են Գ.Վ.-ին: Որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում գետի մոտակայքերում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ դեռահասները գնացել էին լողանալու, երբ աղջիկը ջրում կորել էր:
Տեղացիների խոսքով, կամրջի մոտ դեռահասին տեսել է ջրասուզակը։
Հիշեցնենք որ , Ասպինձայում որոնում էին 15-ամյա աղջկա: Տեղացիների խոսքով՝ դեռահասները հավանաբար լողացել են Քուռ գետում, երբ աղջիկը ջրում անհետացել է:
Դեպքը տեղի է ունեցել , հունիսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում:
Ասպինձայի մունիցիպալիտետում դեռ փնտրում են մայիսի 5-ին անհետ կորած Գիմզեր Կավելիձեին։ Ասպինձայից բացի ,անհետ կորած 28-ամյա երիտասարդի որոնումները շարունակվում են Ախալցիխեում, Բորջոմիում և հարակից տարածքում։ tv9news.ge