Պե՞տք է արդյոք արգելել ծխելը հասարակական վայրերում. Բնակչության կարծիքը

Պե՞տք է արդյոք արգելել ծխելը հասարակական վայրերում. Բնակչության կարծիքը

Ժամանակակից հասարակություններում ծխելը տարածված սովորություն է բնակչության տարբեր խմբերի, այդ թվում կանանց, անչափահասների և նույնիսկ երեխաների շրջանում:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանոնավոր ծխողների թիվը աշխարհում հասնում է շուրջ մեկ միլիարդի: Նիկոտինային կախվածությունը մարդու օրգանիզմի համար հանդիսանում է լուրջ սպառնալիք:

Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:
Բացի այդ ծխախոտի ծուխը մեծ վնաս կարող է պատճառել նաև շրջապատում գտվող մարդկանց համար: Օրինակ երբ դուք խցանման մեջ եք և ծխում եք, իսկ սրահում գտնվում են չծխող մարդիկ, ստացվում է, որ նրանք ծխում են ձեզ հետ միասին:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում պասիվ ծխելը և ի՞նչ վնասներ է պարունակում:

Այսօր, առողջապահական գիտելիքների ցածր մակարդակի և տեղեկատվության բացակայության պատճառով ազգաբնակչության լայն շերտերն անբավարար են տեղեկացված, այդ թվում՝ նաև ծխելու վնասակարության և ծխախոտ օգտագործելու հետևանքների մասին: Թերևս այն մասին, որ ծխելը վնասակար է, լսել են գրեթե բոլորը: Սակայն, որ պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան և ակտիվ ծխելը, մեր մշակույթին գրեթե անծանոթ և հասարակության շրջանում տարակուսանք առաջացնող պնդում է, ավելին՝ հաճախ ուշադրության չարժանացող և արհամարվող երևույթ: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է բացատրել այն, թե ինչպիսի անհոգությամբ են չծխողները թույլ տալիս այլոց ծխել իրենց ներկայությամբ և մահացու վտանգի ենթարկել սեփական առողջությունը:
Պասիվ ծխելու դեպքում մարդը թունավորվում է այնպիսի նյութերով ինչպիսիք են ազոտի օքսիդը, ցիանիդը, ակրոլեինը, նիկոտինը, բենզոլը, շմոլ գազը և այլն: Հայտնի փաստ է, որ եթե չծխող մարդը մինչև 8 ժամ գտվում է փակ շինության մեջ, որտեղ առկա է ծխախոտի ծուխ, դա հավասարազոր է նրան, որ այդ մարդը անձամբ ծխեր 5 ծխախոտի գլանակ: Այդ պասիվ ծխողների տեղում հաճախ հայտնվում են երեխաները:
Զարգացած երկրներում ծխողների թիվը քչացնելու և շրջապատում գտնվող մարդկանց առողջությանը չվնասելու նպատակով, ծխելը վաղուց արգելված է հասարակական վայրերում:
Իսկ թե ինչ են կարծում այս հարցի շուրջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները, լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting