Երեկ՝ հունիսի 9-ին, Ադիգենիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել։ Նրանք շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։
Նրանցից մեկի վիճակը համեմատաբար ծանր է։
«Հինգ հիվանդից չորսի վիճակը կայուն է, ունեն մակերեսային վնասվածքներ, հսկվում են, հետազոտություններ են արվել, գտնվում են կայուն վիճակում, 5-րդ հիվանդը եկել է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատական միջամտություն է պահանջվել, բուժումը շարունակում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Վիճակն այս փուլում կյանքի հետ անհամատեղելի չէ»,- ասացին կլինիկայից։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։ sknews.ge