Բաթումիում 15-րդ հարկից ընկած 15-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է։
Աղջկան տեղափոխել էին Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա, որտեղ նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել։
Նշվում է, որ դեռահասն ընկել է հունիսի 11-ի ուշ գիշերը Բաթումիի Լորիա-Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքից։
Ականատեսների վկայությամբ՝ 15-ամյա աղջիկն ընկել է թեթև մարդատար ավտոմեքենայի վրա։aliq.ge