Բարձր ջերմաստիճան և անձրև՝ եղանակը Վրաստանում

Բարձր ջերմաստիճան և անձրև՝ եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև հունիսի 13-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում կպահպանվի անձրևային եղանակ, տեղ-տեղ կայծակ, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +26, +31 աստիճան։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ։ Հունիսի 13-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 25, գիշերը՝ 12 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։

Ախալքալաքում ցերեկը կլինի 21, գիշերը՝ 10, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 20, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 29, գիշերը՝ 19 աստիճան տաքություն։ tv9news.ge