Նինոծմինդայում աշխատանքներ են տարվում բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման ուղղությամբ։
Այս պահին աշխատանքներ են տարվում Ազատություն թիվ 54 եւ 56 շենքերի բակերում։ ինչպես մեզ հետ զրույցում ասաց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանը, արդեն ավարտվել են առաջին շերտի ասֆալտապատումն ու եզրաքարերի տեղադրումը։ Աշխատանքներն ավարտվել են նաեւ Հովսեփյան թիվ 18 շենքի բակում։
Դրա համար գումար է հատկացվել պետական և տեղական բյուջեներից։ Ընդհանուրի միայն 5%-ն է օգտագործվում տեղական բյուջեից։ Հովսեփյան թիվ 18 տան բակի վերանորոգման համար ծախսվել է 94 578,96 լարի; Ազատությունթիվ 54 եւ 56 շենքերի համար150.894,97 լարի:
Աշխատանքներն իրականացնում է Ջավախավտոգզա ընկերությունը։ Նինոծմինդայում ակտիվորեն ընթանում են ասֆալտապատման աշխատանքները. Նաև մեկ այլ նախագծով այժմ վերակառուցվում են Պուշկին փողոցի թիվ 53 և թիվ 49-47 շենքերի բակերը։
Այս մասին ավելի մանրամասն խոսեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանը։