Վրաստանում լրագրողների անվտանգությունը վատթարացել է

Վրաստանում լրագրողների անվտանգությունը վատթարացել է

Եվրոպայի խորհուրդը Վրաստանում լրագրողների պաշտպանության և անվտանգության մասին օրենսդրության և պրակտիկայի վերանայման վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել:

Եվրախորհրդի փորձագետ Պիտեր Նորլանդի պատրաստած զեկույցում նշվում է, որ 2019 թվականից ի վեր իրավիճակը զգալիորեն վատթարացել է, և իրավական դաշտը, որը թեև պարունակում է որոշ դրական տարրեր, բավարար չափով չի պաշտպանում լրագրողներին։

Հիմնական առաջարկությունը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանձնաժողովի ձևավորումն է, որը կնախագահի անկախ և հեղինակավոր անձը կամ բարձր քաղաքական համբավ ունեցող գործակալությունը/կազմակերպությունը, որը իրավասու կլինի կատարել հետազոտություն և մշակել լրագրողների անվտանգության ազգային գործողությունների ծրագիր, որի իրականացմանը հանձնառու է լինելու կառավարությունը։

Փաստաթղթում խորհուրդ է տրվում նաև բարձրաստիճան քաղաքական գործիչներին, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակով, միանշանակ դատապարտել ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունն ու ատելությունը՝ իրենք ևս զերծ մնալով մեդիայի դեմ հռետորաբանությունից:

Եվրոպայի խորհուրդը խորհուրդ է տալիս համակարգված հետաքննություն անցկացնել լրագրողների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության որակի վերաբերյալ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, այնուհետև իրավապահ մարմինների համար մշակել հատուկ և մանրամասն հրահանգներ՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հետաքննելու համար: aliq.ge