Ողբերգությունը տեղի է ունեցել Բաթում քաղաքում՝ 16-ամյա աղջիկը մահացել է՝ ընկնելով 15-րդ հարկից։
Ռուսթավի 2 հեռուստաընկերության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Աղջիկը սկզբում 15-րդ հարկից ընկել է շենքի ութերորդ հարկում տեղադրված ծածկի վրա, իսկ հետո ութերորդ հարկից ընկել պանորամային թափքով ավտոմեքենայի վրա։
Ականատեսները պատմում են, որ աղջիկը ողջ է եղել, երբ նրան գտել են: Նրան բազմաթիվ վնասվածքներով շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։