Նինոծմինդայի քաղաքային զբոսայգու տարածքում վերսկսվել են Հայր Գաբրիելի անվան ուղղափառ եկեղեցու կառուցման աշխատանքները։ 2017 թվականից այս տարածքը փոխանցվել է Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի օգտագործմանը։
Նոր ուղղափառ եկեղեցու տեղը օծվել է 2018 թվականի հուլիսի 6-ին։ Կառուցապատման աշխատանքները ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Այս վայրում կկառուցվի Հայր Գաբրիեի եկեղեցին։ Թե երբ կավարտվի շինարարությունը, հայտնի չէ, քանի որ այն կապված է որոշակի միջոցների հետ, որոնք հավաքվում են նվիրատվությունների միջոցով։
Այս հինգ տարում, մինչ այժմ, հիմքը թափվել է, այս տարի էլ շարունակելու են, պատերը կառուցվել։
Մինչ օրս տեր Գաբրիելի գերեզմանի մոտ բազմաթիվ հրաշքով բժշկություններ են տեղի ունենում։ Աշխարհի տարբեր երկրներում հրատարակվել են մի քանի լեզուներով գրքեր Գաբրիել վանականի ուսմունքների, կյանքի ու գործի և հրաշագործ բժշկությունների մասին։