Պայմանների բացակայությունն ու Գանձայի ֆուտբոլի թիմի հաջողությունները

Պայմանների բացակայությունն ու Գանձայի ֆուտբոլի թիմի հաջողությունները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում սպորտը շատ զարգացած է, մասնավորապես՝ ֆուտբոլը:

Գանձայի ֆուտբոլի թիմը վերջին տարիներին միշտ գրավել է մրցանակային տեղեր, ինչպես Նինոծմինդայի մունցիպալիտետում անցկացվող առաջնություններում, այնպես էլ տարածաշրջանում՝ բարձր պահելով ամբողջ Նինոծմինդայի անունը:

Սակայն մեծ խաղադաշտը, որտեղ մարզվում են գյուղի երիտասարդները, գտնվում է անմխիթար վիճակում, իսկ մինի ֆուտբոլի համար նախատեսված խաղադաշտ ընդհանրապես գյուղում չկա:

Գյուղի երիտասարդների խոսքով՝ արդեն երկար տարիներ է մեծ խաղադաշտը չի վերանորոգվել լավ կլիներ ուշադրություն դարձնեին, իսկ ինչ վերաբերվում է մինի մարզադաշտին ապա երիտասարդները հույսները կորցրել են:

Գանձայի բնակիչներից մեկը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գանձայում սպորտը շատ զարգացած է՝ ֆուտբոլը, ըմբշամարտը եւ այլն: Մեծ խաղադաշտում պահանջվում են վերանորոգման աշխատանքներ: Հաճելի կլիներ նաեւ, որ գյուղում մինի մարզադաշտ էլ լիներ»:

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում են խաղադաշտերի հետ կապված վերանորոգման կամ կառուցման աշխատանքներ Գանձա գյուղում, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնեցին, որ այս տարի չի նախատեսվում, քանի որ Գանձայում սպորտդահլիճի հետ կապված կիսատ մնացած աշխատանքներ կան, որոնք պետք է հասցվեն ավարտին:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Պայմանների բացակայությունն ու Գանձայի ֆուտբոլի թիմի հաջողությունները

Կարդացեք նաեւ՝