Անասնապահությունը որպես եկամտի հիմնական աղբյուր

Անասնապահությունը որպես եկամտի հիմնական աղբյուր

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկն է անասնապահությունը:

Մունիցիպալիտետում գոյություն ունի ավելի քան 60 ֆերմերական տնտեսություն, որոնցում հիմնականում բուծում են փոքր և խոշոր եղջերավոր անասուններ: Փոքր ֆերմերական տնտեսությունները անասուններին վաճառում են ստացված ցածր եկամտի պատճառով:

Նինոծմինդա քաղաքի երիտասարդությունը, որը հիմնականում չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի և չի վերադառնում:
Գյուղերում երիտասարդությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, քանի որ այլ զբաղմունք չկա:

Արարատ Ղարսլյանի ֆերմերական տնտեսությունում հաշվվում է 80 խոշոր եղջերավոր անասուն: Տնտեսությունում աշխատում են 5 մարդ, որից երկուսը հովիվ են, իսկ երեքը՝ կթվորներ: Աշխատողները ձմռանը հետևում են ֆերմայի մաքրությանն ու խնամում անասուններին: Բոլոր աշխատանքները այստեղ կատարվում են ձեռքով:

Մանրամասները մեր ֆոտոռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting