Լորի ձվի մեծության կարկուտ. Աղետից տուժած Ախալքալաքի գյուղերը

Լորի ձվի մեծության կարկուտ. Աղետից տուժած Ախալքալաքի գյուղերը

Հատկապես կարկուտից և հորդառատ անձրևից տուժել է Կոչիո գյուղը, որտեղ տեղումները վնաս են հասցրել ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողերին, այլև տներին, անձրևների հոսքերը հոսել են բնակիչների տներ։ Այս վիճակն էր Թոթխամ գյուղում։

Բարալեթ գյուղում հորդառատ անձրեւաջրերը քշել են որոշ բնակիչների արտերը։

Սամսար գյուղում մեծ կարկուտ տեղաց, բարեբախտաբար կարկուտը երկար չտևեց: Լորի ձվի մեծության կարկուտը կարող էր շատ մեծ վնաս հասցնել։

Վնասի մասին ամբողջական տեղեկություն դեռ հայտնի չէ։ Դեռևս դժվար է պարզել, թե տարերքները որքան են վնասել կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունները։jnews.ge