Փոփոխություն ուսուցիչների քննության կրեդիտ-միավորների հայթայթման կարգում

Փոփոխություն ուսուցիչների քննության կրեդիտ-միավորների հայթայթման կարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրությամբ փոփոխություն է կատարվել Վրաստանի կառավարության «Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի հաստատման մասին» որոշ դասավանդողների համար որոշման մեջ։

Մասնավորապես, այսօր՝ հունիսի 13-ին հրապարակված հրամանի մեջ կարդում ենք, որ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների), որոնք չեն կարողացել փոխել իրենց կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվար ամիսը և գրանցվել են 2023 թվականի առարկայի քննության համար, կթույլատրվի 2023 թվականին հանձնել առարկայական քննություն, և անցողիկ կլինի 1, 4, 7, 10 կրեդիտ-միավորը:

Հիշեցնենք, որ ոչ վրացալեզու դպրոցների/ոլորտների գործող ուսուցիչները կպահպանեն գործող ուսուցիչների իրենց կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը։aliq.ge