Ռուս զբոսաշրջիկին կերած շնաձուկը կտեղադրվի Հուրգադայի թանգարանում։
Եգիպտոսը մումիֆիկացնում է վագրային շնաձկանը, որը հունիսի 8-ին Հուրգադայի լողափի մոտ կերել էր ռուս զբոսաշրջիկին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ձկնորսները բռնել են գիշատչին ու հանձնել գիտնականներին։ Շնաձկան փորը բացվել է, հետազոտությունների ավարտից հետո այն կտեղափոխվի Կարմիր ծովի ծովային գիտությունների և արգելոցների ինստիտուտի թանգարան։ Աշխատակիցներն արդեն սկսել են զմռսման գործընթացը։
Նշվում է, որ շնաձկան ստամոքսից դուրս են բերվել ռուս զբոսաշրջիկի մնացորդները։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հուրգադայում հսկա շնաձուկը հարձակվել էր Արխանգելսկից 23-ամյա Վլադիմիր Պոպովի վրա, ով լողացել էր ծովում՝ Dream Beach հյուրանոցի մերձակայքում գտնվող ափին։
Հայտնի է, որ նրա կողքին գտնվող աղջկան հաջողվել է փախչել։ Շնաձկների հարձակման պահը ֆիքսվել է տեսանյութում։ Բառացիորեն 30 վայրկյանում շնաձուկը պատառ-պատառ է արել երիտասարդին։ Ողբերգությունը տեղի է ունեցել երիտասարդի հոր աչքի առաջ, ով այդ պահին կանգնած է եղել ափին և չի կարողացել օգնել։ Ավելի ուշ տղամարդը կատարվածն անվանել է դժբախտ պատահար։
Հայտնի է, որ Եգիպտոսի լողափերի մեծ մասն արդեն բաց է։ Բացառություն է կազմում ափի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։