
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ձերբակալվել է։ Այս մասին գրում է «CNN»-ը։
Թրամփը վերջերս Մայամիի դաշնային դատարան է ներկայացել, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվելու։
Թրամփը պաշտոնապես կալանավորված է համարվում՝ մինչ մեղադրանքի առաջադրման գործընթացը։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, սպասվում է, որ դատավարության ընթացքում կվերցվեն Թրամփի մատնահետքերը։
Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 37 դրվագներից 7 կետով՝ գաղտնի փաստաթղթերի անօրինական օգտագործման համար։ 1tv.ge