
Ուկրաինայի հակամարտությունը շուտով կավարտվի, դրա համար կան մեծ նախադրյալներ, չորեքշաբթի «Ռոսիա 1»-ի եթերում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ուկրաինայում մենք կվերջացնենք այս պատերազմը: Դրա համար արդեն իսկ կան մեծ նախադրյալներ: Բայց այդ ժամանակ Արևմուտքի այս խելագարները մեզ համար շատ խնդիրներ կստեղծեն»,- ասել է Լուկաշենկոն: shantnews.am