Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) տրամադրումը կմեկնարկի հուլիսի 2-ից, տեղեկացնում է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։
Դպրոցը բարեհաջող ավարտած շրջանավարտը փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։
Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան հիմնական կրթության վկայականները։ Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում գործում է հավելավճար։
Մինչև դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։
Ի դեպ, այս տարի Վրաստանի ողջ տարածքում դպրոցն ավարտել է 47 հազար 306 12-րդ դասարանցի։ aliq.ge