
Սամցխե-Ջավախեթիում վերջին չորս օրվա ընթացքում երեք մարդ հիվանդացել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով։ Նոր դեպքեր են գրանցվել Ադիգենիի և Ասպինձայի համայնքներում։
Հունիսի 12-ին Ղրիմ-Կոնգո է հաստատվել Ադիգենիի Նաքուրդևի գյուղում բնակվող երկու տղամարդու մոտ:
Երրորդ դեպքը գրանցվել է այսօր՝ հունիսի 14-ին, Ասպինձայի Օթա գյուղում։ Հիվանդությունն այստեղ էլ է հաստատվել տղամարդու մոտ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախեթիի մասնաճյուղի տվյալներով՝ այս տարի տարածաշրջանում հայտնաբերվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 11 դեպք։ Նրանցից մեկը՝ Ցղալթբիլայում բնակվող ընտանեկան բժիշկը, մահացել է։ sknews.ge