Անցած տարվա համեմատ ծիրանը կրկնակի էժան է

Անցած տարվա համեմատ ծիրանը կրկնակի էժան է

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ծիրանի արտահանման հետ կապված գործարարների խնդիրներին։

Մասնավորապես՝ նշել էինք, որ մեր դաշնակից երկրում սպառման ծավալները կտրուկ նվազել են, դրանից բացի՝ ռուբլու փոխարժեքի տատանումները նպաստել են նրան, որ այլևս ձեռնտու չէ միրգ արտահանել։ Արդյունքում՝ գյուղացու բերքը մնացել է, ինչն էլ նպաստել է որոշ չափով գների նվազման։

Գործարար շրջանակից մեր աղբյուրը նշեց, որ եթե անցած տարի այս ժամանակ ծիրանը Ռուսաստան տանում էին 600 դրամով, ապա այժմ այն արժե 350 դրամ։ Այսինքն՝ պրակտիկորեն ոչ ձեռնտու է ծիրան արտահանելը։

Դրանից բացի՝ այս տարի բերքը բավականին քիչ է, եղածն էլ պետք է իրացնեն ներքին շուկայում համեմատաբար մատչելի։ Նշենք, որ երևանյան խանութներում 1կգ ծիրանի գինը տատանվում է միջինում 700-1000 դրամի սահմանում։