Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» ֆրակցիան կազմակերպել էր սպորտային միջոցառում, որը մեկնարկել էր հունիսի 12 -ին:
«Ուրախ մեկնարկ» խաղերին մասնակցում էին շրջանի բոլոր դպրոցները, որը այսօր մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Եզրափակչում՝ 1 -ին հորիզոնականի համար մրցեցին Նինոծմինդայի թիվ 1 եւ Գանձայի դպրոցների թիմերը, որտեղ հաղթող ճանաչվեց Գանձայի թիմը: 3 -րդ հորիզոնականի համար պայքարեցին Հեշտիայի թիվ 1 եւ Փոքր Արագյալի դպրոցների թիմերը, որտեղ հաղթանակ տարավ Փոքր Արագյալի թիմը:
Ֆրակցիայի ղեկավար Գիորգի Զմոյանի խոսքով՝ այս նախաձեռնության նպատակը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի եւ սպորտի նկատմամբ հետաքրքրության խթանումն է։ Մասնակցում են շրջանի բոլոր դպրոցների 13 -ից մինչեւ 16 տարեկան երեխաները։ Մրցույթի եզրափակչում հաղթողները կպարգևատրվեն գավաթներով և մեդալներով։
Կարդացեք նաեւ՝