Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Բաթումիում այս շաբաթ երկու հետիոտնի վրաերթի ենթարկած ոստիկանին, հայտնում է Batumelebi-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 13-ի երեկոյան Euphoria Batumi հյուրանոցի մոտ։
Ըստ քննիչների՝ դեպքի պահին ոստիկանը վարել է անձնական մեքենա և գտնվել է ոչ սթափ վիճակում։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, երկրորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։