Մառնեուլիում (Քվեմո Քարթլիի շրջան) անչափահասին ամուսնության ստիպելու գործով բերման են ենթարկվել 15-ամյա աղջկա հայրն ու փեսացուն, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ անչափահասը չի ցանկացել ամուսնանալ չափահաս տղամարդու հետ, ինչի պատճառով բազմիցս դարձել է հոր կողմից ֆիզիկական բռնության զոհ։
Հայրը հաճախ ծեծել է դստերը և պահանջել ամուսնանալ իր ընտրած տղամարդու հետ։
Գործով ներգրավված է աղջկա մորաքույրը, ով եղել է նշանադրության կազմակերպիչը։ Նշանադրությունից հետո փեսան արգելել է անչափահասին դպրոց գնալ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել նրան։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է միջադեպը։ Հնարավոր է, որ աղջկա մորաքույրը նույնպես քրեական պատասխանատվության ենթարկվի։