
Կայծակը հարվածել է Վրաստանի պաշտպանության բանակի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ապրասիձեին՝ Օրֆոլոյի պոլիգոնում, նա ծանր վիճակում գտնվում է կլինիկայում, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։
Ըստ իշխանությունների՝ տուժածին տեղում օգնություն է ցուցաբերվել, այնուհետև տեղափոխվել Ախալցխայի հիվանդանոց, որտեղ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Գործակալության տվյալներով՝ զինվորականի վիճակը կրիտիկական է, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկական պարամետրերը։
Ռազմական ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։