
Ծալկայում թափառող շանը սպանած անձը ձերբակալվել է. Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից։
Միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը վերաբերում է կենդանիներին խոշտանգելուն կամ դաժան վերաբերմունքին։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ քաղաքացին մեքենայից մի քանի անգամ կրակում է շան վրա, ապա դուրս է գալիս մեքենայից ու կրկին կրակում է կենդանու վրա։