Վրաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է գրեթե 19%-ով

Վրաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է գրեթե 19%-ով

Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1716,6 լարի (մոտ 660 դոլար), հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նախորդ տարեսկզբի համեմատ սա 18,7% աճ է։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում ամենաբարձր միջին աշխատավարձը կազմում է 3761,1 լարի, կապի և տեղեկատվության ոլորտում՝ 3631,3 լարի։

Բոլոր ոլորտներում տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է, քան կանանցը՝ 2053.4 լարի և 1375.7 լարի։