Ռուսաստանը պարզեցված կարգով ընդլայնել է երկրի քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող օտարերկրացիների մասնագիտությունների և մասնագետների ցանկը, գրում է Sputnik Տաջիկստանը։
Համապատասխան հրամանը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։
Ցանկում ներառված են շինարարներ, բուժաշխատողներ, ֆերմերներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինժեներներ և շատ ուրիշներ։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 203 մասնագիտություն, մինչդեռ 2022-ին՝ 173։
«Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ առաջարկվում է նվազեցնել ՌԴ քաղաքացիություն պարզեցված եղանակով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը՝ 3-ից 1 տարի: