Առաջիկա օրերին Վրաստանի և՛ արևելքում, և՛ արևմուտքում տեղումներ են սպասվում
Առաջիկա օրերին Վրաստանում կշարունակվի անձրևային եղանակը, որը կարող է ջրհեղեղների պատճառ դառնալ երկրի որոշ շրջաններում, ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
Շոգ եղանակի ֆոնին հնարավոր են առատ տեղումներ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կտատանվի 26-31 աստիճանի սահմաններում։ Մասնագետները զգուշացնում են, որ հունիսի 17-ին և 18-ին հորդառատ անձրևները և կարկուտը կարող են առաջացնել հեղեղումներ և վնասել բերքը։
Մինչդեռ Կախեթիի շրջանում (Արևելյան Վրաստան) արդեն պայքարում են վատ եղանակի հետևանքների դեմ, որտեղ ցանքատարածությունները ոչնչացել են, տներ և տասնյակ մեքենաներ հայտնվել են ջրի մեջ, վնասվել են ենթակառուցվածքները։ Սելավները խնդիրներ են ստեղծել նաև կենտրոնական մայրուղու վրա։
Անցած մեկ ամսվա ընթացքում անձրևի հետևանքով Վրաստանի յոթ քաղաքներ՝ Դուշեթին, Ախալքալաքը, Գորին, Կվարելին, Սիղնաղին, Լագոդեխին, Գուրջանին տուժել են։