Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է. Կալաձե

Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է. Կալաձե

Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել Է, որ Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է, սակայն եթե հնարավորություն լինի, կանի ամեն ինչ, որպեսզի այն հրապարակվի, հաղորդում է Sputnik գործակալությունը։

«Վերջին ժամանակներս լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, թե այդ համաձայնագիրն իբր «գաղտնի» գրիֆի տակ Է: Ինչ վերաբերում Է նախագահին, նա ունի այն հնարավորությունը, որը թույլ Է տալիս նրան պահանջել այդ համաձայնագրի մանրամասնությունները, ուստի հարկավոր չեն փաստարկներից զուրկ այդ հայտարարությունները, որոնք, ցավոք, մենք լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում Է բուն գաղտնիությանը, դուք գիտեք, որ այդօրինակ բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առևտրային գաղտնիք են»,-հավելել Է Կալաձեն:

Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը և Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

www.1in.am



Opinion, pooling and voting