«Եկող տարի ոչ ոք ցորեն չի ցանի». գյուղացիները պահանջում են ցորենի թանկացում

«Եկող տարի ոչ ոք ցորեն չի ցանի». գյուղացիները պահանջում են ցորենի թանկացում

Կախելի ցորենի ֆերմերները բողոքում են 1 կգ ցորենի ցածր գնի դեմ։ Ըստ նրանց՝ վառելիքի և մեքենայացման ծախսերի ավելացման պատճառով ցորենի արտադրությունը գյուղացիների վրա թանկ է նստում, իսկ ներկայիս գինը չի ծածկում անգամ արտադրության ծախսերը։ Այս փուլում ցորենի 1 կգ գինը 42-45 թեթրիի սահմաններում է։

Ինչպես BMG-ին հայտնել է ֆերմերներից մեկը՝ Գիորգի Զեդելաշվիլին, ներկրվող ալյուրի վրա 200 լարի մաքսային հարկ սահմանելու որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ տեղական արտադրողները ցորենի իրացման հետ կապված խնդիրներ են ունեցել և բողոքի ցույցեր են անցկացրել։

Զեդելաշվիլիի խոսքով՝ այս որոշումից հետո սպասվում էր, որ կառավարությունը 1 կգ ցորենի գինը կբարձրացնի մինչեւ 70 թեթրի։

«Վերջին շրջանում անընդհատ անձրեւ է գալիս, ինչի հետեւանքով ցորենի բերքատվությունը նվազում է, սրան գումարած՝ մեր ունեցած քանակությունը պետք է վաճառենք այնքան ցածր գնով, որ ինքնարժեքն անգամ չի կարող փակել։ Ցորենի աճեցումն ու հետո պահեստավորումն այս տարի ինձ մոտ 2500 լարի արժեցավ։ Ամեն ինչ թանկացել է, պարարտանյութի, թունաքիմիկատների ինքնարժեքը կրկնապատկվել է, ավելացել է նաև կոմբայնի արժեքը։ Աճած ինքնարժեքի պատճառով, եթե 1 կգ ցորենի գինը չթանկանա, հաջորդ տարի ոչ ոք այլևս ցորեն չի ցանի»,- ասել է Գիորգի Զեդելաշվիլին։

BMG-ն այս հարցով կապ է հաստատել Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի ղեկավար Նիկոլոզ Բենիաիձեի հետ։ Նրա պարզաբանմամբ՝ սկզբնական փուլում գործարանները որոշել են 70 թեթրիի դիմաց գնել ընդամենը 1000 տոննա ցորեն։