«Ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկումը հավանաբար կսկսվի սեպտեմբերից»,- ճեպազրույցում ասել է «Ավտոտեսչության մարմինների ասոցիացիայի» նախագահ Վաժա Յորդանիշվիլին։
Նա խոսել է տրանսպորտային միջոցների տեխզննման արդյունքների մասին և նշել, որ այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների արդյունքում նախորդ ամիս ուղեգրման դրույքաչափն աճել է 20 տոկոսով։ Նրա տվյալներով՝ հանրապետությունում գրանցված է 1 մլն 600 հազար ավտոմեքենա, որոնցից 800 հազարը տեխզննման են ենթարկվել։ Տեխնիկական զննման ժամանակ թերությունների ցուցանիշը մոտավորապես 200 հազարից ավելի է։
«Այս տարվանից, հավանաբար սեպտեմբերից, կսկսվի ճանապարհներին տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների վերահսկումը։ Այդ մեխանիզմի իրականացումը հանձնարարվելու է բնապահպանական վերահսկողության ծառայությանը, որն էլ ավելի կնպաստի բարեփոխման առաջընթացին»,- նշել է Յորդանիշվիլին։
Հիշեցնենք, որ նախատեսվում է ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկել հատուկ սարքերով։ Համապատասխան օրինագիծը նախաձեռնվել է խորհրդարանում, և օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ աջակցել է դրան։