Պայքար աղբի դեմ տեսախցիկների միջոցով

Պայքար աղբի դեմ տեսախցիկների միջոցով

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում կտեղադրվեն տեսախցիկներ, որի օգնությամբ հնարավոր է հետևել մունիցիպալիտետի մի հատվածին: Այն դեպքում, եթե տեսախցիկները ֆիքսեն աղբը համապատասխան վայրում չնետողներին, վերջիններս կտուգանվեն 500 լարիի չափով:

Հունվարի 20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայում կայացավ ժողով՝ գամգեբելի Գագիկ Ղարսլյանի և գյուղերի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ժողովի ընթացքում քննարկվեցին երկու հարցեր՝ առաջինը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գտնվող աղբի թափոնների մաքությանը, իսկ երկրորդ հարցը՝ աղբահավաքին:

Տեղական բյուջեից կհատկացվի գումար և կհայտարարվի տենդեր Նինոծմինդայի մունիցիպլաիտետի տարածքը աղբից մաքրելու համար: Գամգեբելի Գագիկ Ղարսլյանի խոսքով՝ հունվարի վերջին Նինոծմինդայի մունիցիպալիտետը կստանա աղբատար մեքենա և 130 աղբարկղ: Աղբարկղերեը կտեղադրվեն մայրուղիների եզրերին:

Մանրամասները լսեք գամգեբելի Գագիկ Ղարսլյանի հետ մեր հարցազրույցում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting