«Արմինս» բրենդի հեղինակ Արմինե Ստամբոլցյանը Նինոծմինդայից է: Արդեն երկար տարիներ ապրում է Երևանում և յոթ տարի է ինչ զբաղվում է զարդագործությամբ:
Ձեռագործ զարդեր` կտավ-յուղաներկ, արծաթ-կավ համադրությամբ, այս ամենը կարելի է տեսնել Արմինեի յուրօրինակ գործերում:
Արմինե Ստամբոլցյանը, տեսնելով գեղանկարիչ ամուսնու աշխատանքները, ոգեշնչվել է ու իր մոտ մտահղացում է առաջացել կտավներով զարդեր ստեղծել, որը ամենուր կրելի կլինի:
«Ամուսնուս աշխատանքներն այնքան սիրուն էին, որ նայում էի ու մտածում. հետաքրքիր է ինչու պիտի նկարները միայն պատից կախված լինեն, ու այդ պահին միտք եկավ իրական կտավ ֊յուղաներկով նկարներով մանրանկար զարդեր ստեղծել»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմինեն:
Հեղինակը Armins Art-ի յուրաքանչյուր զարդից մեկ օրինակ է պատրաստում և այս զարդերի կրողը կարող է վստահ լինել որ ինքը ունի չկրկնվող և արժեքավոր զարդ:
Արմինեն մեզ պատմեց ընտանիք-աշխատանք համատեղելու բարդության մասին, ինպես նաև խոսեցինք այն մասին թե կին լինելը որքանով է օգնում կամ խագարում կայացման հարցում:
Մանրամասերը աուդիոծրագրում: